211652_close_icon
views-count18055 դիտում article-date 10:46 11-01-2021

Շուշիում զոհված Գևորգ Կուլիջանյանը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրել է տատիկի ու մորաքրոջ հետ․ Tert.am

Նոյեմբերի 2-ին Շուշիում զոհված Գևորգ Կուլիջանյանը 4 ամիս էր, ինչ ծառայում էր բանակում: Ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Ծաղկունք գյուղում, սակայն արմատներով Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Գանձա գյուղից է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրել է տատիկի ու մորաքրոջ հետ։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/10/Soldier/3491369?fbclid=IwAR2CKYcl26mxrb_f5aCPXfGNrOtjg1XHdXZ1qK9Lp9IefOlIEVRWIi-El-g]Tert.am[/url]-ը։ Նրա ազգական Ժենյա Հովհաննիսյանը նշում է, որ դեպքից երկու օր առաջ Գևորգը զանգահարել և խոսել է տատիկի հետ, հետաքրքրվել համագյուղացիներով, հարևաներով, միևնույն ժամանակ հարցրել, թե ովքե՞ր են իրենով հետաքրքրվում: Տատիկին ասել է, որ չի կռվում, պահեստում է ծառայում, սակայն հենց պատերազմի սկզբից Գևորգը եղել է կռվի դաշտում և իր զինակիցների հետ միասին համառ պայքար տարել թշնամու ագրեսիայի դեմ: «Գևորգը եղել է տատիկի մշտական ուղեկիցը, տանը զբաղվել է հողագործությամբ, եղել է շատ ակտիվ կենսուրախ, ժպիտով, միշտ լսող ու օգնող։ Դեռ դպրոցական տարիներից զբաղվել է մուայթայ սպորտաձևով՝ արժանանալով մեդալների ու դիպլոմների, նպատակն է եղել հետագայում շարունակել այդ մարզաձևը»,- ցավով նշեց Ժենյա Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր