35790 դիտում
19:15 11-04-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. նորակառույց երկհարկանի շենքում բնակվող մանկատան նախկին սաները, երկկողմանի ծնողազուրկ երեխաները և այլ սոցիալապես անապահով հատուկ խմբերի քաղաքացիներ կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն բավական երկար ժամանակ է, Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում բնակվող երկհարկանի նորակառույց շենքի բնակիչների համար արտակարգ իրավիճակ է ստեղծվել բազմաթիվ խնդիրների պատճառով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով բնակիչներ, ովքեր Հայաստանի տարբեր մանկատների նախկին սաներ են, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, սոցիալապես անապահով հատուկ խմբերի քաղաքացիներ, մոտ 3 տարի է՝ բնակվում են այդ շենքում, սակայն բնակարանները ամենևին էլ չեն համապատասխանում այն չափանիշներին, ինչպիսին նախատեսված է եղել:
Խնդիրներից է, օրինակ, այն, որ արդեն 4-րդ օրն է, ջուր չունեն, հոսանքի հետ կապված խնդիրներ նույնպես հաճախակի են առաջանում, իսկ բնական գազի մասին խոսք անգամ չկա: Այս ամենից զատ, բնակարանների կահույքի մեծ մասը հենց առաջին օրերին ջարդվել է, հեռուստացույցները ժամանակակից հարթէկրանների փոխարեն ինչ-որ անորակ, անհայտ ծագման են: Շենքի հարակից տարածքը, որն իբրև թե պետք է խաղահրապարակ դառնար, այդպես էլ մնաց անմխիթար վիճակում, չնայած տարածքից այնպիսի գարշահոտ է գալիս, որ այդտեղ խաղալն էլ անհնար է:
Թվում է, թե անապահով խավի բնակիչները պետք է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինեն, սակայն, ինչպես բնակիչները նշեցին, իրականությունը ու փաստերը լրիվ այլ են:
Բնակիչները խնդրանքով դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը և համապատասխան արձագանքը՝ իրենց առջև ծառացած խնդիրներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48387 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը