211652_close_icon
views-count4675 դիտում article-date 16:02 10-01-2021

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վաղը գաղտնի հանդիպելու են, այս անգամ՝ Տավուշում

[url=https://www.auroranews.am/news/2021-01-10-hayastani-ev-adrbejani-aats-tnorennery-vaghy-gaghtni-handipelu-en-ays-angam-tavushum]Auroranews.am[/url]-ը գրում է. Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները վաղը գաղտնի հանդիպելու են՝ այս անգամ Տավուշում։ Այս մասին է գրում Mediaport թելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին։ Հիշեցնենք, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը գաղտնի հանդիպել էին նաև երկու օր առաջ՝ Նախիջևանի սահմանին և հանրությունը դրա մասին պաշտոնապես տեղեկացվեց միայն Mediaport-ի հրապարակումից հետո: Հավելենք, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից հանձնել նաև Տավուշի մարզի 5 գյուղերը, որոնք, իբր, համարվել են սովետական Արդրբեջանի մաս: Եվ հանդիպման օրակարգում նաև այդ հարցն է:

Նմանատիպ նյութեր