6134 դիտում
16:54 09-01-2021
Անմահացավ եզդի հոգևորական Նորայր Տահարի Մստոյանը. շուրջ 2 ամիս ծնողները փնտրում էին նրան
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Անմահացավ եզդի հոգևորական Նորայր (Նոդար) Տահարի Մստոյանը
Հոգևորական փիր կաստայի ներկայացուցիչ 19-ամյա զինվոր Նորայրը հերոսաբար կռվում էր Ֆիզուլիի համար մղվող մարտերում։ Իր հայ զինակից ընկերների հետ մինչև վերջին շունչը կռվել են, պայքարել իրենց ծնողների ու պապերի կողմից ազատագրված Ֆիզուլիի ու Արցախի մյուս տարածքների համար։
Նորայրի և իր ընկերների համար Արցախի պաշտպանությունը և անկախությունը ավելի գերադասելի էին, քան իրենց սեփական երիտասարդ կյանքը։
Կենաց-մահու կռիվ տվեցին ու իրենց կյանքը նվիրեցին հանուն նրա, որ իրենց ընտանիքները անվտանգ ապրեն այս հողի վրա։
Շուրջ 2 ամիս էր՝ ծնողները փնտրում էին նրան վիրավորների, ինչքան ցավալի է՝ նաև զոհվածների ու անհետ կորածների ցուցակներում, սակայն չէին գտնում։ «Նորայրը հերոսաբար զոհվել է» լուրը վրա հասավ երկու օր առաջ։
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղը սգի մեջ է։ Այսօր հոգեհանգիստն է, իսկ վաղը՝ Նորայրի հուղարկավորությունը։
Հավերժ փառք քեզ, հերոս։
Ցավակցում եմ հերոս Նորայրի ընտանիքին ու հարազատներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Անմահացավ եզդի հոգևորական Նորայր (Նոդար) Տահարի Մստոյանը Հոգևորական փիր կաստայի ներկայացուցիչ 19-ամյա զինվոր Նորայրը...
Posted by Said Avdalyan on 2021 թ. հունվարի 8, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
13571 դիտում
16:41 25-10-2020
Զոհվել է եզդի հոգևորական շեյխ Մրազ Քալոյանը. Սաիդ Ավդալյան
7493 դիտում
21:35 18-04-2014
Եզդի Ճակոյի հարազատները եւ Եզդի համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Այս բաժնից
4204 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1048 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1327 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան