211652_close_icon
views-count31283 դիտում article-date 11:51 09-01-2021

Ավտովթար Կոտայքի մարզում․ 32-ամյա վարորդը Toyota Corolla-ով բախվել է հողաթմբին ու քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Մայիս Բ․-ն Գետամեջ գյուղի սկզբնամասում իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է հողաթմբին ու քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մայիս Բ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանալ են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Մ․ Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր