3056 դիտում
16:28 08-01-2021
Սիրանուշ Գյուրջինյանն ազատվել է պաշտոնից
Այսուհետ դադարում եմ կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. դիմումս ստորագրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիրանուշ Գյուրջինյանը։
«Վերջին տասն ամիսների ընթացքում նախարարության հեղինակության ու իրականացվող ծրագրերի հանրայնացման աշխատանքներն արվել են՝ զուգորդվելով ինստիտուցիոնալ ներքին համակարգի ձևավորման գործընթացներով։ Արդյունքում մենք ունենք թե՛ տեղեկատվության ձևավորման, թե՛ տարածման աշխատող աղբյուրներ։
Շնորհակալ եմ նախարարության ողջ անձնակազմին համատեղ աշխատանքի համար, իմ թիմին՝ անտրտունջ ու 24/7 աշխատանքի, ինքնազարգացման պատրաստակամության և նոր մոտեցումների նկատմամբ բաց լինելու համար։
Լինելով ապաքաղաքական՝ շարունակելու եմ խորհրդատվություն տրամադրել և ներգրավվել աշխատանքներում, որոնք կնպաստեն իմ երկրի ռազմավարական զարգացմանն ու կայացմանը։
Շարժվում եմ առաջ՝ այդ թվում իրականացնելու մի շարք նախագծեր, որոնց մասին միշտ մտածել եմ, բայց չեմ հասցրել իրագործել»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
775 դիտում
17:29 17-03-2023
Դավիթ Գյուրջինյանն ազատվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից
2760 դիտում
11:23 06-02-2019
Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից
15821 դիտում
09:37 11-11-2020
Ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք ևս գերեվարվել են․ Սիրանուշ Սահակյան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
256 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
826 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան