Անգլիայի առաջնության 1-ին տուրում «Արսենալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ
Անգլիայի պրեմիեր-լիգան ներկայացրել է 2018/19 մրցաշրջանի խաղացանկը:
Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջին տուրում կհյուրընկալվի «Արսենալին», իսկ Անգլիայի գավաթակիր «Չելսին» արտագնա հանդիպում կանցկացնի «Հադերսֆիլդի» հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Լեսթերն», «Լիվերպուլը»՝ «Վեսթ Հեմին», իսկ «Տոտենհեմը»՝ «Նյուքասլին»:
Նոր առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 11-ին: Խաղացանկին ամբողջությամբ ծանոթացեք ԱՊԼ-ի պաշտոնական [url=https://www.premierleague.com/news/720651?utm_source=t.co&utm_medium=referral]կայքում[/url]: