211652_close_icon
views-count1625 դիտում article-date 11:46 07-01-2021

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական մրցաշարում գրավեց 4-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի Ռոկետաս դե Մար քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Ինչպես նշել էինք, մեր գրոսմայստերը նախավերջին տուրում պետք է հանդիպեր մրցաշարի միանձնյա առաջատար Դանիլ Յուֆայի հետ: Հաղթելու դեպքում նա կհավասարվեր ռուսաստանցի շախմատիստին: Ավաղ, Կարեն Հ. Գրիգորյանը անվստահ անցկացրեց այդ պարտիան և պարտություն կրեց: Վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը հեշտությամբ հաղթեց իսպանացի միջազգային վարպետ Անդրես Ալարկոնին և վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ նրանից առաջ գտնվող շախմատիստները՝ ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկն ու արգենտինացի միջազգային վարպետ Թոմաս Սոսան, նույնպես հաղթանակ տարան և պահպանեցին կես միավորի առավելությունը: Մրցաշարի հաղթող դարձավ Դանիլ Յուֆան, որն այդպես էլ պարտություն չկրեց մրցաշարի ընթացքում և ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Նմանատիպ նյութեր