Ես «սև» եմ ու պատրաստ եմ պատռել ոմանց սպիտակ ներքնաշորերը
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միայն հիմա, դավադիր կապիտուլյացիայից հետո եւ ազգային աղետի ժամանակ ես հասկացա 2018-ից հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու ողջ խորքային իմաստը։
Փաստորեն «սպիտակները» նրանք են, մի ամբողջ սերունդ մատաղ անողներն էին, անհայրենիք կապիտուլյանտները, կոսմոպոլիտ հայրենասպանները, լատենտ ազերոֆիլները։
Սեւերը այս պատերազմի զոհերին սգացողներն են, ռազմագերիների վշտի մեջ եռացողներն են, հայրենիքի կորստի ցավից խելագարվածներն են։
Այո, ես «սեւ» եմ ու պատրաստ եմ պատռել թուրքերի հետ միեւնույն անկողնում հայտվելու համար պահած ոմանց սպիտակ ներքնաշորերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Միայն հիմա, դավադիր կապիտուլյացիայից հետո եւ ազգային աղետի ժամանակ ես հասկացա 2018-ից հասարակությունը սեւերի եւ...
Posted by Armen Ashotyan on 2021 թ. հունվարի 6, չորեքշաբթի