29064 դիտում
10:10 07-01-2021
Ավտովթար Երևանում․ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են BMW-ն ու «Ջորին»․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտա թիվ 2/2 հասցեի՝ «Մետոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արշակ Արշակունու վարած BMW մակինիշի 77 UF 707 համարանիշի և 69-ամյա Ռազմիկ Աթյանի վարած VAZ 2102 մակնիշի 67 OO 076 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ-ի վարորդ Ռ․ Աթյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախատարաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+