211652_close_icon
views-count34699 դիտում article-date 17:00 06-01-2021

Արտակարգ դեպք Մարտունու բժշկական կենտրոնում. պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ մի քաղաքացի այցելել է շտապօգնության ծառայություն և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, խաթարել է բնականոն աշխատանքը և ոտքով հարվածել ու շուռ է տվել սենյակում տեղադրված սեղանը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 35-ամյա Շերամ Հակոբյանն է, ով ոստիկանների կողմից հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Շ. Հակոբյանը նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունք: Պարզվել է, որ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում ՝ որպես պայմանագրային զինծառայող: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր