211652_close_icon
views-count52021 դիտում article-date 15:11 06-01-2021

Երևանում հերթական անգամ թալանել են հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք հերթական անգամ թալանել են հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 02:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված Lexus մակնիշի 85 VD 855 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Հ. Քեշիշյանի ավտոմեքենան թալանում են, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները ամեն անգամ արձանագրում են փաստը, անձանական ունեցվածքի գողության հատկանիշով նյութեր են նախապատրաստվում, սակայն դեպքը չի բացահայտվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր