Հայաստան են ժամանել Ֆրանսիայի փոխպատվաստման ասոցացիայի նախագահ, պրոֆեսոր Յագուբ Աղան, ֆրանսիահայ բժիշկ Ժերար Հովակիմյանը և հայտնի պրոդյուսեր Ալեն Ժերարը
Ֆրանսիայի փոխպատվաստման ասոցացիայի, Ֆրանկոֆոնիայի երկրների փոխպատվաստաբանների միության նախագահ, Լիլ քաղաքի համալսարանական հիվանդանոցի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի արյունաբան, պրոֆեսոր Յագուբ Աղան, ֆրանսիահայ «Պրոդարև» կազմակերպության ղեկավար, բժիշկ Ժերար Հովակիմյանը և հայտնի պրոդյուսեր Ալեն Ժերարը ժամանել են Հայաստան:
Այցի շրջանակներում մասնագետները հյուրընկալվել են ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ Յագուբ Աղան իրականացրել է փոխպատվաստման ենթակա հիվանդների խորհրդատվություն: Տեղի մասնագետների հետ դիտարկվել են համակողմանի աջակցության և մասնագետների հնարավոր վերապատրաստման վերաբերյալ հարցերը:
ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը կարևորել է համագործակցությունը Ֆրանսիայի փոխպատվաստման ասոցիացիայի մասնագետների հետ, որը կնպաստի Արյունաբանական կենտրոնում ախտորոշման և բուժման չափորոշիչների ներդրման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայկական արյունաբանական ասոցիացիայի ֆրանկոֆոնիայի երկրների փոխպատվաստաբանների միությանն անդամագրվելու հնարավորությունը, որը կարող է հիմք դառնալ համագործակցությունը ամրապնդելու համար: