211652_close_icon
views-count1057 դիտում article-date 22:11 26-04-2014

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սիրիահայերի «Զանգակներ» երգչախմբի ղեկավար Շահե Քեշիշյանին

Ապրիլի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սիրիահայերի «Զանգակներ» երգչախմբի ղեկավար Շահե Քեշիշյանին: Հանդիպման ընթացքում Շահե Քեշիշյանը նախարարին ներկայացրեց օրեր առաջ Վրաստանում կայացած իրենց ելույթների արձագանքներն ու տպավորությունները: Թբիլիսիում շուրջ 400 հանդիսատեսի հիացմունքն ու շնորհակալությունները երգչախմբի անդամներին են փոխանցվել ծափահարությունների և «բրավո»-ների միջոցով՝ «Զանգակներ» երգչախմբի անդամներին ու կազմակերպիչներին հաղորդելով նոր ոգևորություն, նոր շունչ, նոր պատասխանատվություն՝ սկսած գործն ավելի խորացնելու և զարգացնելու համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Շահե Քեշիշյանին՝ արձանագրած հաջողությունների ու կարճ ժամանակահատվածում վարպետանալու և գրեթե անթերի, արհեստավարժ ելույթներով հանդես գալու կապակցությամբ: Իր խոսքում նախարարը նշեց, որ սիրիահայերը բոլոր ոլորտներում գործում են մեծ պատասխանատվությամբ և մշակութային կյանքում ևս, ի դեմս «Զանգակի», գրանցում են բարձր ցուցանիշներ ու հաղթանակներ:

Նմանատիպ նյութեր