211652_close_icon
views-count20280 դիտում article-date 20:20 05-01-2021

Ավտովթար Արագածոտնի մարզում. 21-ամյա վարորդը Volkswagen-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 2-ը եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:40-ի սահմաններում, Շիրակ մարզի Լանջիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Արսեն Մինասյանը՝ իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 22-ամյա Մարկ Հայրապետյանը, 25-ամյա Հարութ Մկրտչյանը, 22-ամյա Վռամ Մկրտչյանը և 22-ամյա Ալեք Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից Հ. և Վ. Մկրտչյանները եղբայրներ են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր