18198 դիտում
10:05 27-02-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 32-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ծառերին, ապա կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հրաչիկ Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվելով, հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչիկ Հ․-ն և ուղևոր՝ 23-ամյա Անուշ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել, հայտնելով, որ իրենց լավ են զգում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15592 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35846 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց