211652_close_icon
views-count100887 դիտում article-date 19:06 03-01-2021

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 39–ամյա վարորդը Mini Cooper-ով բախվել է հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել. աղջիկը տեղում մահացել է, մայրը հրաժարվել է բժշկական օգնությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Սաֆարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել նաև վարորդի մայրը և օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբին մայրը հայտնել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր