2530 դիտում
19:13 02-01-2021
Արթուր Ղազինյան. Շարունակվում է պետական դավաճանության շրջանակներում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնումը թշնամուն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շարունակվում է պետական դավաճանության շրջանակներում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնումը թշնամուն:
Այս գործընթացն իրականացվում է Հայաստանի և միջազգային գործող օրենսդրության կոպիտ ու բացահայտ խախտումներով, ինչը պետք է արժանանար ՀՀ իրավապահ մարմինների պատշաճ քրեա-իրավական գնահատականին:
Ինչպես արդեն բազմիցս նշվել է, շարունակվող հանցագործության խափանումն ու կասեցումը ՀՀ իրավապահ համակարգի կարևորագույն խնդիրն է, որից խուսափելը և անգործությունը հավասարազոր է հանցակցության:
ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետը ամբողջովին տեղեկացված են շարունակվող պետական դավաճանության մասին և մինչ այժմ որևէ գործողություն չեն կատարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունն ու արտաքին անվտանգությունը երաշխավորելու և պաշտպանելու ուղղությամբ, ինչը նրանց դարձնում է հանցակից պետական դավաճանությանը:
Բոլորը պատասխան են տալու...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4074 դիտում
19:48 12-09-2021
Պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի ինքնիշխան տարածքը հանձնվել թշնամուն. Արթուր Ղազինյան
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
856 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ