211652_close_icon
views-count96574 դիտում article-date 12:08 01-01-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է 08-ին և դիմել փախուստի․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ 08-ը վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի10-րդ կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Մարտիրոսյանի վարած VAZ 2108 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Մարտիրոսյանն ու նրա համագյուղացի 23-ամյա Գրիգոր Մարտիրոսյանը քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ- փրկարարների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերտիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Օրջոն Հայրապետյանն ու Էդուարդ Սաֆարյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շմավոնյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե նրանցից ով է եղել 08-ի վարորդը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր