211652_close_icon
views-count1217 դիտում article-date 14:40 30-12-2020

4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

4-րդ զորամիավորումում դեկտեմբերի 29-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը։ Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Ճշգրտվել են մարտական պատրաստության պլանները, քննարկվել զինվորական ծառայության անվտանգությանն ու զինվորական կարգապահությանն առնչվող հարցեր: Զորամասերի հրամանատարները զեկուցումներ են ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ: Մատնանշելով առկա խնդիրների լուծման ուղիները՝ զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել ձմեռային պայմաններում մարտական հերթապահության կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր