4-րդ բանակային զորամիավորումում կայացել է կրտսեր հրամանատարների հավաք խորհրդակցություն
ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում օրերս անցկացվել է ենթակա զորամասերի սերժանտների` կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն:
Զորամասերում կարգապահության ամրապնդման, անձնակազմի ուսուցման և դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ քննարկումներում և զեկույցներում արժևորվել է կրտսեր հրամանատարների դերը, ընդգծվել է սերժանտական կազմի դերակատարության բարձրացման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված դեպքերի ու պատահարների վերլուծությունը: Առանձնակի քննարկվել են սերժանտների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերը, առաջարկվել են վերհանված խնդիրների լուծման տարբերակներ:
Նշվել է, որ արատավոր երևույթները վերացնելու համար հարկավոր է առավել բազմակողմանի կազմակերպել սերժանտների ուսուցումը, փորձառու ավագ սպաների միջոցով ժամանակին ցուցաբերել համապատասխան մեթոդական օգնություն կրտսեր հրամանատարների ամենօրյա ծառայողական և ֆունկցիոնալ պարտականությունների պատշաճ կատարման համար: