11275 դիտում
22:01 29-12-2020
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 37-ամյա վարորդը Opel-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում՝ փոսի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Մարգահովիտ գյուղի բնակիչներ, 16-ամյա Հայկ Խ.-ն , 37-ամյա Հասմիկ Դ.-ն և 61-այա Ֆելիքս Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+