2112 դիտում
22:34 28-12-2020
Սա իրավական պետություն խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներով անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ է․ «Հայրենիքի փրկության շարժումը»՝ ոստիկանության գործողությունների մասին
Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների։ Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների սանձարձակ, քաղաքացիներին կոպիտ վիրովորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ:
Առավել դատապարտելի է ոստիկանության պահվածքը, որը սանձարձակ պատգամավորների նկատմամբ օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ կիրառելու փոխարեն՝ ապօրինի կերպով, բռնի ուժի գործադրմամբ խափանեց քաղաքացիների խաղաղ ակցիաները, բերման ենթարկելով և անազատության մեջ պահելով բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, ովքեր չեն հադնուրժում հայրենիքի դավաճանությունը:
Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող գործողություններով այսօր բերման են ենթարկվել և շուրջ երեք ժամ անազատության մեջ պահվել 31 անձ, իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանին Արաբկիրի ոստիկանության մոտ առևանգել և ձերբակալել են:
Սա ոչ այլ ինչ է, քան իրավական պետությունը խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ:
Հայրենիքի փրկության շարժումը և փաստաբանների թիմն արդեն նախաձեռնել են անհրաժեշտ և հրատապ իրավական գործընթացներ՝ իրավախախտում թույլ տված ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Մենք վերահաստատում ենք հայրենիքի փրկության գործում մեր վճռականությունը: Դավաճանը օր առաջ պետք է հեռանա։
Կրկին կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանն ու ուժային մյուս կառույցներին՝ չդառնալ հայրեինիքը դավաճանած ռեժիմի գերին»:
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
18:27 11-12-2020
Հայրենիքի փրկության շարժումը՝ միակ ելք. Այգեշատ համայնքի հայտարարությունը. yerkir.am
2604 դիտում
14:24 13-12-2020
«Հայրենիքի փրկության շարժումը» դեկտեմբերի 14-ին Արժանապատվության երթ կանի
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին