654 դիտում
20:12 28-12-2020
ՀՖՖ-ն ստեղծում է գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ
ՀՖՖ 20-րդ ժողովի ընթացքում քվեարկության դրվեց գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հիմնադրումը, որն ընդունվեց ժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ, հայտնում է [url=https://armsport.am/2020/12/28/%d5%b0%d6%86%d6%86-%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2-%d6%87-%d5%be%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%b6-%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8/]Armsport.am[/url]-ը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց նման հիմնադրամի առկայությունը. «Ես այս մասին խոսել եմ նախորդ տարի: Կարևորել եմ նման հիմնադրամի կազմակերպումը: Սա նախատիպ է այն կազմակերպություների, որոնք կան այլ երկրներում, և լինում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաներին նման: Հավաքագրում են գումարներ և իրենց իսկ որոշմամբ այդ գումարները ծախսում են գործող կամ վետերան ֆուտբոլիստների աջակցության համար: Դա կարող է լինել բազմապիսի բաներ՝ առողջական խնդիրներից մինչև աջակցության արտոնագրեր ստանալը: Այստեղ ընդգրկել ենք տարբեր սերունդների՝ տարբեր մարդկանց»։
ՀՖՖ-ն հիմնադրամի նախագահի պաշտոնում առաջարկում է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Արամայիս Տոնոյանին: Հոգաբարձուների խորհրդի կազմում կլինի մեկ կին ֆուտբոլիստ և ֆուտբոլիստներ, որոնք տարբեր ժամանակներում խաղացել են պրոֆեսիոնալ ակումբներում և իրենց դերակատարությունն են ունեցել հայկական ֆուտբոլում: Խորհրդի կազմում կընդգրկվի նաև գործող ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով ՀՖՖ նախագահի խոսքերով հիմնադրամի ստեղծման առաջարկն ընդունել է մեծ խանդավառությամբ:
Հիմնադրամի կանոնադրությամբ՝ այն լինելու է անկախ մարմին, այսինքն գումարների ծախսն ինքը՝ հիմնադրամն է տնօրինելու։
ՀՖՖ նախագահի խոսքով եթե հիմնադրամի գումարները չբավականացնեն, ՀՖՖ-ն կքննարկի այս կամ այն դեպքում իր կողմից տրամադրվող աջակցության հարցը.
«ՀՖՖ-ն տարբեր դեպքերում իրականացնում է սոցիալական ծրագրեր՝ կապված վետերան ֆուտբոլիստների հետ: Ոչ բոլոր դեպքերում է իհարկե հնարավոր բավարարել: Ծայրահեղ դեպքերում ՀՖՖ-ն միջոցներ հատկացրել է: Նախատեսվում է գնալ արհմիության ճանապարհով, քանի որ կլինեն մարդիկ, ովքեր հիմնադրամին նվիրատվություն կանեն և անհրաժեշտության դեպքում, եթե գումարները չբավականացնեն, ՀՖՖ-ն կքննարկի այս կամ այն դեպքում տրամադրվող աջակցության հարցը: Եղել են դեպքեր, երբ մեր վետերան ֆուտբոլիստներն առողջական խնդիրներ են ունեցել և ՀՖՖ-ն փորձել է վճարել վիրահատությունների գումարը: Հիմնական ճանապարհը լինելու են նվիրատվությունները: Այսինքն՝ գործող ֆուտբոլիստները կարող են կամավոր գումար հատկացնել՝ ինչքան կցանկանան, և այդ գումարը կծախսվի միայն գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության համար»,-նշեց Արմեն Մելիքբեկյանը:
Նմանատիպ նյութեր
2241 դիտում
11:20 08-12-2016
Կառավարությունը տարօրինակ անունով հիմնադրամ է ստեղծում. «Հայկական ժամանակ»
2528 դիտում
19:03 16-07-2020
ՀՖՖ-ն կարևոր որոշումներ կայացրեց Բարձրագույն խմբի ձևաչափի և արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակման վերաբերյալ
Այս բաժնից
1774 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1837 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2068 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը