6927 դիտում
14:47 28-12-2020
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հորդորում է ընդդիմադիրներին նստել սեղանի շուրջ, քննարկել արտահերթ ընտրությունների հարցը
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտում է, որ վարչապետի, կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում՝ անդրադառնալով իր ընդդիմադիր գործընկերների կողմից հրաժարականի պահանջին:
Խմբակցության ղեկավարը նախ հիշեցրեց, որ նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջարկ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված կոնկրետ քննարկում ծավալելու շուրջ: «Ես կարծում եմ, որ հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի: Ես կարծում եմ, որ օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
16:42 17-12-2016
Դամասկոսը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
4473 դիտում
15:36 04-09-2017
BRICS-ի երկրները կոչ են արել դադարեցնել բախումները Եմենում և նստել բանակցային սեղանի շուրջ
Այս բաժնից
1222 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
766 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը