Դամասկոսը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Սիրիայի իշխանությունները պատրաստ են բանակցություններ սկսել երկրի իրավիճակը կարգավորելու շուրջ այն բանից հետո, երբ Հալեպի ազատագրումը ՄԱԿ-ի հովանու ներքո բարենպաստ պայմաններ ստեղծեց։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք կրկին պնդում ենք, որպեսզի ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրան բանակցությունների հերթական փուլը կազմակերպի Ժնևում և առանց որևէ նախապայմանների։ Դամասկոսը պատրաստ է այդ բանակցություններին»,-ասել է նա։