1696 դիտում
11:11 17-09-2020
Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորների պաշտոնը
Ազգային ժողովի կողմից օրերս Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:
«[url=https://armenpress.am/arm/news/1027929.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Վաղարշյանն ու Շաթիրյանը նախ շնորհակալություն հայտնեցին իրենց առաջադրողներին, ԱԺ-ին՝ իրենց ընտրելու համար և երդվեցին. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:
ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: Երվանդ Խունդկարյանի երդման օրվա վերաբերյալ ԱԺ նախագահը կհայտնի ավելի ուշ:
Նմանատիպ նյութեր
2113 դիտում
11:41 28-12-2020
Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանն ու Հակոբ Ասլանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները
1735 դիտում
22:56 24-12-2022
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովից դուրս գալու դիմում է գրել
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը