211652_close_icon

Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի․ Ստեփան Դանիելյան

views-count7278 դիտում article-date 23:53 11-01-2019
Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Պետությունը եւ օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա եւ պետություն: Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է: Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակայիn-ցուցադրական ակցիա է: Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության: Սպասենք եւ տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի մոտ կայանված իր մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել, որը, նրա պնդմամբ, տեղի է ունեցել մոտ 50 ոստիկանի ներկայությամբ։

Նմանատիպ նյութեր