33333 դիտում
16:29 26-12-2020
Ավտովթար Կոտայքի մարզում․ 56-ամյա վարորդը Opel Zafira-ով բախվել է բետոնե հենապատին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 56-ամյա Սամվել Հակոբյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա եղել է սթափ։
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+