Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները:
Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:
79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
4 Վարազդատ Հարոյան 12
5 Դավիթ Յուրչենկո 10
6 Սարգիս Ադամյան 9
7 Կարեն Մուրադյան 6
8 Խորեն Բայրամյան 6
9 Արտակ Գրիգորյան 5
10 Արշակ Կորյան 4
11 Հովհաննես Համբարձումյան 2
12 Սոլոմոն Ուդո 2
13 Էդգար Բաբայան 1
14 Գևորգ Ղազարյան 1
15 Վբեյմար Անգուլո 1
16 Կամո Հովհաննիսյան 1