211652_close_icon
views-count1892 դիտում article-date 20:03 28-12-2014

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2014 թ. լավագույն ֆուտբոլիստ

Շարունակվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2014 թվականի Մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, որին մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, Հայաստանի ֆուտբոլային ակումբների, ֆուտբոլային հանրության, մեդիայի ներկայացուցիչներ, հյուրեր: 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում ձեւավորվել էր այսպիսի եռյակ. Հենրիխ Մխիթարյան, Ռոման Բերեզովսկի և Ռոբերտ Արզումանյան: Այս պահին հայտնի դարձավ Հայաստանի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը: Հայաստանի 2014 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը հինգերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանի անունը 39 անգամ նշվել է առաջին, 6 անգամ երկրորդ և 2 անգամ՝ երրորդ տեղում: Հավաքելով 215 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2014 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ վաստակելով 96 միավոր: Ռոման Բերեզովսկու անունը 6 անգամ նշվել է առաջին, 19 անգամ երկրորդ եւ 9 անգամ՝ երրորդ տեղում: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, վաստակելով 59 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Արզումանյանի անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ երկրորդ և 16 անգամ՝ երրորդ տեղում Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ ոսկե գնդակը, 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւը եւ հատուկ պատվոգիրը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռոման Բերեզովսկու մրցանակը՝ Արծաթե գնդակը, 2. 800 .000 ՀՀ դրամ դրամական պարգևը եւ հատուկ դիպլոմը հանձնեց մեր լեգենդար դարպասապահի եղբորը: Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից ստացավ Բրոնզե գնդակ մրցանակը, 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգևը և հատուկ դիպլոմը: ՀՖՖ նախագահը շնորհավորական ուղերձով դիմեց բոլորին, ինչպես նաև անդրադարձավ 2014 թվականի ֆուտբոլային տարվան: 2014 թվականին ևս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բաց, հրապարակային, բոլորին հասանելի եւ հստակ կանոնակարգված գործընթացով անցկացրեց քվեարկությունը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում: Ինչպես հայտնի է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները: Ապա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության: 2014-ի փակ գաղտնի քվեարկությանն է ներկայացվել 72 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 54 մարդ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները եւ Մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով: Տարվա լավագույնների անունները հայտնի են դառնում միայն ՀՖՖ մրցանակաբաշության հանդիսավոր երեկոյի ընթացքում: Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://www.ffa.am/uploaded/Player2014.pdf]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր