44654 դիտում
13:59 25-12-2020
Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ զորակոչվածների՝ մինչև ապրիլի 15-ը փուլային զորացրման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը, համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201225/demobilizatsiya-1590864908.html?fbclid=IwAR2anpPFtlkeGZXcyhyzAz2cctNx_zgDjfR17fBdHJ48ZgyJQw57aS0u5-k]ria.ru[/url]-ն:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2280 հրամանով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները աստիճանաբար զորացրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ից 2021 թվականի ապրիլի 15-ը»,-ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կայքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
23:15 09-12-2024
Սիրիայի ընդդիմադիր զինյալների ղեկավարությունը համաներում է հայտարարել պարտադիր զորակոչվածների համար
Այս բաժնից
1363 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ
985 դիտում
21:45 13-01-2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
904 դիտում
20:55 13-01-2025
Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում