ՏՎԷԼ-ը և հայկական ԱԷԿ-ը պայմանավորվել են միջուկային վառելիքի մատակարարման շուրջ
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը եւ հայկական ԱԷԿ-ը պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել 2021 թվականին այս ատոմակայանի միակ գործող էներգաբլոկի համար ռուսական միջուկային վառելիքի մատակարարման, հայտնել է է «ՏՎԷԼ»-ի մամուլի ծառայությունը:
Հայկական ԱԷԿ-ը` միակը տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երեւանից մոտ 30 կիլոմետր հարավ), ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցվել են ՎՎԷՐ-440 սեյսմակայուն ռեակտորների հիման վրա: Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ի դեկտեմբերին, երկրորդը` 1980-ի հունվարին: