ԱՄՆ-ն և Ուկրաինան միջուկային վառելիքի մատակարարման ծավալների ընդլայնման համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինական «Էներգոատոմ» և ամերիկյան «Ուեսթինգհաուզ» ընկերությունները համաձայնագիր են ստորագրել միջուկային վառելիքի մատակարարման ծավալների ընդլայնման վերաբերյալ, հաղորդում է TASS գործակալությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն այդ կապակցությամբ մտահոգություն է հայտնել: ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «նման պայմաններում Կիևի նախաձեռնած վտանգավոր փորձարկումը սպառնալիք է Ուկրաինայի քաղաքացիների և Եվրոպայի ազգերի անվտանգությանն ու առողջությանը»: