Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնագիր են կնքել 2015-ին միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինայի ատոմային էլեկտրակայաններին միջուկային վառելիքի մատակարարման համար , հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Ընդ որում ուկարինական ԱԷԿ-ներին վառելիքի մատակարարումը երբեք էլ չի դադարել և ընթացել է միշտ ՝ ըստ սահմանված գրաֆիկի:
Ավելի վաղ հայտնի էր, որ Նորվեգիան և Շվեդիան Ուկրաինային կօգնեն ապահովել միջուկային օբյեկտների անվտանգությունը: