211652_close_icon
views-count25645 դիտում article-date 15:57 23-12-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արմավիրի մարզում բախվել են Opel-ն ու LADA-ն․ վերջինս էլ հայտնվել է ձորակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում բախվել են LADA և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի պատճառը տեղացած ձյունն է, ու պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։ Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր