Համաշխարհային բանկը 2021թ-ին Չինաստանի տնտեսության 7,9% աճ է կանխատեսել
2021 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպերը կարող են կազմել 7,9 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են չինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի վերջին զեկույցը, ըստ որի, բանկի գնահատումներով, 2020 թվականին Չինաստանի տնտեսության աճը կկազմի շուրջ 2 տոկոս:
Սակայն այն բանի հետ կապված, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով կտրուկ անկումից հետո տնտեսության վերականգնումն ընթանում Է արագ տեմպերով, որոնք գերազանցում են սպասումները, 2021 թվականին դրանք կարող են բարձրանալ մինչեւ 7,9 տոկոս:
Դա հնարավոր կդառնա կորոնավիրուսով վարակման բռնկումները կանխելու եւ վարակի դեմ պայքարելու արդյունավետ ռազմավարության շնորհիվ: Կանխատեսվում Է նաեւ տնտեսության ակտիվության աճ՝ մասնավոր ներդրումների ընդլայնման եւ սպառման աճի հաշվին։