19020 դիտում
16:55 03-03-2018
Ամերիկացի մաթեմատիկոսը կանխատեսել է երրորդ համաշխարհային պատերազմի սկսման ժամկետը
ԱՄՆ-ի Կոլորադո համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Աարոն Քլաուզեթը իր կողմից մշակված համակարգչային ծրագրով հաշվարկել է և հայտնել, թե երրորդ աշխարհամարտը երբ կարող է սկսվել։
Ինչպես հայտնում է RBC-ն, մաթեմատիկոսի զեկույցը հրապարակվել է Science Advanced գիտական ամսագրում։
Գիտնականի խոսքով՝ ինքը հաշվարկներն արել է 1823-ից մինչև 2003 թվականները։ Այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել 95 խոշոր միջազգային հակամարտություն։ Նրանցից 5-ը տեղի է ունեցել 1940-2003 թվականներին։
Համակարգչային ծրագիրը վերլուծել է նշված ժամանակահատվածում տեղի ունեցած հակամարտությունները, նրանց հաճախականությունը և ծանրության աստիճանը (տեղական ու տարածաշրջանային):
Վերլուծությունը ցույց է տվել, որ մինչև 2150 թվականը կարող է տեղի ունենալ խոշորագույն միջպետական զինված հակամարտություն, այն է՝ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել։
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
12:50 24-07-2019
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման 80-րդ տարելիցի միջոցառումներին Ռուսաստանը չի հրավիրվել
4526 դիտում
22:22 13-08-2017
Միջուկային պատերազմի արագ սկսման նախանշաններ դեռ չկան. ԿՎՀ ղեկավար
Այս բաժնից
493 դիտում
12:02 05-05-2024
Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
526 դիտում
11:17 05-05-2024
Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն