2185 դիտում
12:53 23-12-2020
Ադրբեջանցիները հայտնվեցին Գորիս-Կապան ճանապարհին, սյունեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրավունքը, իսկ Երևանում ոմանք դեռ քննարկում են՝ ինչպիսին պիտի լինի հարթակը. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Հայաստանի կորստի հավանականությունը և քաղաքական տեխնոլոգիաները» վերտառությամբ: Գրառման մեջ Թևանյանը նշել է երբ ադրբեջանական զինվորները հայտնվեցին Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա, մտան մեր գյուղացիների տարածքներ, սյունեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրավունքները, իսկ Երևանում ոմանք դեռ քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պետք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրևին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։
«Երբ սեպտեմբերի 27–ին լուր ստացվեց, որ ադրբեջանաթուրքական զույգը սկսել է պատերազմ ու մի քանի դիրք վերցրել, շատերը հանգիստ էին։ Նույնիսկ Ստեփանակերտն էր հանգիստ։ Չէ՞ որ Արցախի հարավը շա՜տ հեռու էր թվում։ Դե իսկ երևանցին մտածում էր, որ «Հաղթելու ենք» կարգախոսը, եթե «հեշթեգ» սարքի ու «լայքի» Արծրունի ասածները, ապա վե՛րջ, կմտնենք Բաքու, կամ առնվազն՝ Գետաշեն։
Երբ Արցախի հարավն ընկավ ու թուրքը մոտեցավ Հադրութին, Ստեփանակերտն իրար խառնվեց, իսկ Սյունիքում ամեն ինչ հեռու էր թվում։ Էլ չասած Երևանի մասին։ Երևանում ստի քարոզչությունը հասել էր գագաթնակետին՝ զգետնում էինք ու զգետնում։
Երբ Շուշին ընկավ, ու մենք Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ և «Հաղթելու ենք» կարգախոսը լայքելով կապիտուլացվեցինք, Սյունիքը մի փոքր ցնցվեց նոյեմբերի 9–ի համաձայնագիրը կարդալով։ Երևանում միայն մի խումբ մարդիկ շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում։ Մնացածների համար Սյունիքը և առավելևս Արցախը շա՜տ հեռու էին թվում։
Երբ ադրբեջանական զինվորները հայտնվեցին Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա, մտան մեր գյուղացիների տարածքները և նստեցին Կապանի գլխին, սյունեցիները ոտքի կանգնեցին, Նիկոլը սկսեց պաշտպանել ադրբեջանցիների իրավունքները, իսկ Երևանում ոմանք դեռ քննարկում են, թե ինչպիսին պետք է լինի հարթակը, ինչպիսի տեխնոլոգիաներ պետք է կիրառեն Նիկոլի հրաժարականի պահանջով ցրտին, անձրևին ու ձնին փողոց դուրս եկած մարդիկ։
Ես կիսում եմ շատերի դիտողությունները, գնահատականները հարթակի կազմի և պայքարի մարտավարության վերաբերյալ։ Ինքս էլ շատ բան այլ կերպ կանեի, բայց պետք է գլխավորը տարբերել երկրորդականից։
Հետո այնպես չլինի, որ քննարկենք, թե թուրքը մտել է մայրաքաղաքի Շենգավիթ համայնք, բայց ոչինչ, «զատո» Երևանի կենտրոնը, Արաբկիրը և մասիվները դեռ մեր տիրապետության տակ են․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հայաստանի կորստի հավանականությունը և քաղաքական տեխնոլոգիաները ——————————— Երբ սեպտեմբերի 27–ին լուր ստացվեց, որ...
Posted by Andranik Tevanyan on 2020 թ. դեկտեմբերի 22, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
2718 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
Այս բաժնից
1351 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4789 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած