211652_close_icon
views-count1037 դիտում article-date 12:57 23-12-2020

Մինչև 40․000 անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով տարածքների օկուպացման պատճառով․ Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկներով` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան: Այս մասին դեկտեմբերի 22-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Մեր հաշվարկներով` մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով տարածքների օկուպացման պատճառով: Այդ անձանց զգալի մասն արդեն Արցախի Հանրապետությունում է»,- ասաց Բեգլարյանը: Նա հավելեց, որ նշված անձանց համար առաջին հերթին պետք է լուծել ժամանակավոր կացարանի խնդիրը:

Նմանատիպ նյութեր