9723 դիտում
11:45 23-12-2020
Նորանշանակ նախարարը, եկած-չեկած, 50 միլիոն «պրեմիա» է տվել. Նիկոլ Փաշինյանի կառավարությունում սկսում են պարգևավճարներ բաժանել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում սկսում են պարգևավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձալի «պրեմիաներից»: Մեզ ասացին, որ սա պետական աշխատողներին օրվա երերուն իշխանության նկատմամբ քիչ թե շատ լոյալ պահելու միակ միջոցն է, քանզի որ օրը այդ պարգևավճարները կտրեն, հաջորդ օրը պետական ապարատն էլ ոտքի կկանգնի և դուրս կգա փողոց:
Իհարկե, այդ «պրեմիաներն» առավելապես օդ ու ջրի պես պետք են ցածր ու միջին օղակների աշխատակիցներին, որոնք հազիվ 150-200 հազար դրամ աշխատավարձ են ստանում և հիմնական աշխատանքն իրենք են անում, բայց նրանք, ի տարբերություն իրենց ղեկավարության՝ նախարարներ, փոխնախարարներ, պարգևատրվում են շատ ավելի քիչ: Փոխարենը 100 հազարներով ինքնապարգևատրվում են նախարարներն ու փոխնախարարները, և երբ այս թեմայով աղմուկ է բարձրանում, ու որոշ ժամանակով դադարեցնում են «պրեմիաներ» բաժանելը, դարձյալ տուժում են ցածր օղակների աշխատակիցները:
ԻնչևԷ, մենք տեղեկացել էինք, որ նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկներում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգևավճարների բաժանումը: Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: Մենք հարցում էինք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ ճշտելու, թե նախարարության աշխատակիցներին նոյեմբեր ամսվա համար պարգևավճար հատկացվել է, թե ոչ, ովքեր են ստացել, ինչ չափով և ինչի համար:
Հինգ օր անց միայն նախարարությունից մի կերպ պատասխանեցին մեր հարցմանը՝ հաստատելով, որ, այո, իրենց մոտ պարգևավճար բաժանվել է:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քառասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգևատրում»,- պատասխանել են նախարարության աշխատակազմից: Իսկ հարցին, թե ովքեր են ստացել և ինչ չափով, նախարարությունից չեն տրամադրել տեղեկություն՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետին և 199-րդ հոդվածին, ըստ որի՝ հարցի պատասխանը «պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
760 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
907 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը