211652_close_icon
views-count1580 դիտում article-date 21:38 22-12-2020

Խաբիբը՝ Ռուսաստանի ամենահայտնի մարզիկ

Ռուսաստանի քաղաքացիները երկրի ամենահայտնի մարզիկ են ընտրել թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովին, հայտնում է [url=https://https://armsport.am/2020/12/22/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab%d5%af%d5%a8-%d5%ad%d5%a1%d5%a2%d5%ab/]Armsport.am[/url]-ը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը տեղեկացնում է, որ քվեարկության արդյունքում Խաբիբը ստացել է ձայների 10 տոկոսը: Նրան հաջորդում է «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան (8%): Լավագույն հնգյակում են նաև թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը և գեղասահորդ Ալինա Զագիտովան: Նրանք 2-ական տոկոս են հավաքել: Հիշեցնենք, որ 32-ամյա Խաբիբը այս տարի հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Նմանատիպ նյութեր