Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Երևան է ժամանել աշխարհի ամենահայտնի կին մարզիկ Ռոնդա Ռոուզին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստան ժամանեց «Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» ֆիլմերի հերոսուհի, ամերիկացի հայտնի մարզուհի, բռնցքամարտիկ, ձյուդոիստ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոզնե մեդալակիր, անպարտելի Ռոնդա Ռոուզին:
Ինչպես Զվարթնոց օդանավակայանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան դիմավորելու էին եկել մեծ թվով երկրպագուներ, մարզասերներ:
Աշխարհահռչակ Ռոնդա Ռոուզիին դիմավորեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Լրագրողների հետ զրույցում Ռ. Ռոուզին ասաց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Ես Հայաստանի մասին շատ բան գիտեմ: Գիտեմ, որ 1915 թվականին եղել է Հայոց ցեղասպանությունը և այս տարի լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- և վերջում հայերենով ավելացրեց. «Ես շատ սիրում եմ հայ ժողովրդին և շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան»:
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի հետ Ռոնդա Ռոուզին ապրիլի 23-ին ժամը 13:00-ին «Դինամո» մարզադահլիճում անցկացնելու է ցուցադրական մարզում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի