2014 դիտում
15:50 22-12-2020
Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մերժվել են «նախկինները. Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Օր-օրի նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մոտ երկուսուկես տարի առաջ մերժվել են «նախկինները»: Մերժվում է բոլոր նրանց կողմից, ովքեր քիչ թե շատ օժտված են մտածելու ընդունակությամբ… Մերժում է անկախ երկիր ունենալու համար ինչ-որ բան արած զիվորականն ու մտավորականը, որդեկորույս ծնողն ու հոգևորականը…
Նիկոլի հետ մերժվում են նաև բոլոր նրանք, ովքեր երկիրը չեն պատկերացնում առանց դավաճանի, ովքեր ապագա են ուզում «հանուն ոչնչի»: Գնալով՝ նիկոլը երկիրը վեր է ածում օտարված տարածքներով ոստիկանապետության, իսկ օրվա իշխանությանը մերժողներին՝ հայը հայի դեմ պայքարողների…
Այսօր, որքան էլ ցավալի, բայց մենք հայտնվել այնտեղ, որտեղ տառապանքն զգում ենք մարմնով ու հոգով… Եվ այդ ամենի պատճառը ես եմ, դու ես, նա է… ՄԵՆՔ ենք… Մենք ենք, որ հուդային բերելով և առայսօր հանդուրժելով, շարունակում ենք կորցնելով տառապել… Իմ երբեմնի հաղթող ԱԶԳ դու արժանի չես այդ նվաստացմանը, դու կարող ես և պարտավոր ես վերագտնել ինքդ քեզ և ունենալ այն, ինչին արժանի ես զրկանքներով ու ձեռքբերումներով հավերժացած քո հազարամյակների պատմությամբ…
Թեկուզ ուշացումով, բայցևանպես, գոնե այսօր, ելիր ու մերժիր նրան, ով ստորաբար խաբելով՝ մերժում է իմ, քո և նրա արյամբ ու քրտինքով վաստակած ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը»։
Նմանատիպ նյութեր
3959 դիտում
10:17 07-08-2020
Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ պաշտոնը. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
904 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը