211652_close_icon
views-count798 դիտում article-date 11:52 22-12-2020

Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են կատարվել. 3 հոգի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս է եկել․ ՈՒՂԻՂ

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին իր հերթական նիստն է գումարել: Քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը ուշանում էր, նիստը սկսվեց առանց իր ներկայության, այն վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Վերջինս նիստի սկզբում հայտարարեց, որ ագավանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Ցիրունյանը եւ Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները ներկայացնելու մասին: Մինչ այդ նմանատիպ դիմում էր ներկայացրել նաեւ Արսեն Կարապետյանը: ԿԸՀ համապատասխան արձանագրությունների համաձայն, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատները տրվել են Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին, եւ Կարինե Փանոսյանին: Կարինե Փանոսյանը եւս դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Նրա մանդատը տրվել է Գեւորգ Աճեմյանին: «Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնես Ավանեսովը եւ Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորությունները: Իր հերթին ԲՀԿ խմբակցությունը գրությամբ հրաժարվել է ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Մարկոս Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր