1772 դիտում
17:14 21-12-2020
Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) անցկացված հոգաբարձուների նիստում հաստատվել է 15 ուսանողների տրամադրել կրթաթոշակներ։ Յուրաքանչյուր բուհ ներկայացնում է իր ուսանողների թեկնածությունները, որոնք վերջնական հաստատվում են հոգաբարձուների խորհրդի նիստում։
Կրթաթոշակի են արժանանում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում ռուսաց լեզվով, ցուցաբերում են գերազանց առաջադիմություն և ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին: Հաշվի է առնվում նաև ուսանողի սոցիալական վիճակը։
Նախագծի իրականացման համար միջոցներ է հատկացրել Մոսկվայի կառավարությունը։ Ծրագիրը իրականացվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնության աջակցությամբ։ Կրթաթոշակները տրամադրվում են 2007 թվականից։
«Մոսկվայի կառավարության կողմից իրականացվող նման նախագծերը կարևոր են մոտիվացնելու համար սովորել ռուսերեն և ռուս գրականություն։ Ռուսերենի միջոցով ենք ճանաչում ռուս մշակույթն ու գրականությունը, այն միջմշակութային երկխոսության լեզուն է, որը օգնում է ամրապնդել բարեկամական կապերը։ Սա նաև կարևոր քայլ է ուսանողներին ոգևորելու համար, որ ավելի լավ սովորեն»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ամեն տարի կրթաթոշակներ են շնորհվում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Վանաձորի և Գյումրիի պետական մանկավարժական համալսարանների ուսանողներին։
Տարին երկու անգամ՝ գարնանային և աշնանային կիսամյակից հետո ուսանողները ներկայացվում են կրթաթոշակին։ Ուսանողները կրթաթոշակի հետ միասին հանդիսավոր պարգևատրվում են դիպլոմներով և «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակառու» խորհրդանշական կրծքանշաններով:
Ծրագիրն իրականացվում է հետխորհրդային երկրներում ինտելեկտուալ ներուժը պահպանելու և զարգացնելու համար, ինչպես նաև օգնում է բուհերում ռուսերենով տարբեր առարկաների դասավանդման առաջխաղացմանը։
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
16:19 18-05-2020
Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
1790 դիտում
12:06 12-03-2021
Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
3066 դիտում
14:44 14-03-2021
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
907 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1054 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2257 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան