Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած դպրոցականների անվանացանկը:
Համաձայն նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` աառարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով`
✅առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10.000 դրամ,
✅երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7.500 դրամ,
✅երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5.000 դրամ:
✅Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով: