211652_close_icon
views-count3311 դիտում article-date 15:55 21-12-2020

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել խորհրդարանի պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին: Տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ: [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/18/1173963/]Հիշեցնենք[/url]՝ Տիգրան Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեկտեմբերի 18-ին:

Նմանատիպ նյութեր