899 դիտում
15:11 04-10-2022
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հրաժարականի դիմումի մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը:
Նշենք, որ ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 11-ին:

Նմանատիպ նյութեր
1574 դիտում
18:40 04-07-2022
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին
1168 դիտում
17:30 23-10-2023
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
4669 դիտում
16:01 21-06-2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
Այս բաժնից
940 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1072 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
580 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ