ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ
ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:
Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։
Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:
Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ: Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման...
Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2020 թ. դեկտեմբերի 20, կիրակի